տուն Քաղաքական Միջազգային Բարձր տեստոստերոնով տղամարդիկ լավ ծնողներ են

Բարձր տեստոստերոնով տղամարդիկ լավ ծնողներ են

146
0

sh_testosteron_800x462.jpg.2907794

Տեստոստերոնի ավելի բարձր աստիճան ունեցող տղամարդիկ դառնում են ավելի լավ ծնողներ։ Այս մասին են վկայում ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները, ինչը լուսաբանող հոդվածը հրապարակվել է Proceedings of the Royal Society of London: Biological Sciences գիտական ամսագրում։

Գիտնականները նշում են, որ տեստոստերոնի բարձր մակարդակը հաճախ ասոցացվում է ագրեսիայի հետ։ Սակայն վերջերս կատարված հետազոտությունները, որոնք արվել են ձկների վրա, թույլ են տվել գիտնականներին հայտարարել, որ վերոնշյալ պնդումն ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը։

Ներարկելով տեստոստերոն՝ գիտնականները պարզել են, որ ձկները դառնում են ավելի հոգատար։ Ըստ գիտնականների՝ սա վկայում է, որ տեստոստերոնը դրական է ազդում ծնողական բնազդների վրա։