տուն Քաղաքական Միջազգային Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ ավելի վստահող են

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ ավելի վստահող են

121
0

1394618183_doverchivost2

Մարդկանց նկատմամբ վստահությունն ուղիղ կերպով կապված է ինտելեկտի մակարդակի հետ։ Այսպիսի եզրահանգման են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները։

Ինչպես գրում է Business Standard-ը, գիտնականները հասարակական հարաբերությունների հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ վստահող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է այն մարդկանց համեմատ, որոնք նախընտրում են չվստահել մարդկանց։

Դա կատարվում է այն պատճառով, որ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ մյուսներից ավելի լավ են հասկանում կյանքի իրավիճակներն ու կարող են տեսնել մարդկանց ներաշխարհը։ Այդպիսով, նրանք հիանալի են կողմնորոշվում կյանքի տարբեր իրավիճակներում՝ նախընտրելով գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնք չեն կարող դավաճանել իրենց։