տուն Քաղաքական Միջազգային Բարձրաստիճան 200 պաշտոնյաներ Հյուսիսային Կորեայում մահապատժի կենթարկվեն

Բարձրաստիճան 200 պաշտոնյաներ Հյուսիսային Կորեայում մահապատժի կենթարկվեն

116
0

1355826287228981_big_photo

Հյուսիսային Կորեայում 200 բարձրաստիճան պաշտոնյաների կդատապարտեն մահապատժի։ Այս մասին հաղորդում է հարավկորեական The Chosun Ilbo-ն։ Այս բոլոր պաշտոնյաները ժամանակին իրենց հավատարմությունն էին հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին։

«Ազգային անվտանգության կոմիտեն օպերացիա է իրականացրել, որի նպատակն էր պարզել Չան Սոն Տհեի կողմնակիցներին անցած տարվա դեկտեմբերին նրա մահապատժից հետո, և պարզել որ նա ունի 200 հիմնական կողմնակից և 100 հետևորդ», — գրում է թերթը։ Մահապատժի ենթարկվածների ընտանիքների 1000 անդամներ կուղարկվեն ճամբարներ առանց դատարանի որոշման։

Դատապարտվածների մեջ են իշխող կուսակցության, կառավարության և բանակի ներկայացուցիչներ, ովքեր հրահանգներ են ստացել անմիջապես Կիմ Չեն Ինի քեռուց։ Մահապատիժը կիրականացվի բարձրաստիճան շատ այլ պաշտոնյաների աչքի առաջ։