Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կարծում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները գործի հետ կապված նպատակ ունեն կաշկանդելու դատարանին. «Վերջին շրջանում առավել ակտիվացան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Լյուքս Ստեփանյանի գործի հետ կապված, ովքեր հաստատում էին մեղադրանքը: Սկզբում կարծում էինք, որ սա տուժող կողմին հանգստացնելու համար էր արվում: Վերջրես այս գործին անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազը՝ ասելով, որ ձեռք են բերվել անհերքելի փստեր, որոնք հաստատում են Դավիթ Խաչատրյանի մեղավորությունը, և եղել է մեղադրական դատավճիռ: Գևորգ Կոստանյանի այս հայտարարությունը արվել է այն ժամանակ, երբ դեռ պաշտպանները պաշտպանական ճառով հանդես չէին եկել: Հետագայում գլխավոր դատախազը հերքեց իր խոսքերը՝ ասելով, որ մեկ այլ գործ է նկատի ունեցել՝ ասելով մեղադրական դատավճիռ: Մենք հասկանում ենք, որ Հայաստանում դատարաններն այնքան անկախ չեն, որպեսզի դեմ դուրս գան դատախազի ասածներին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:
«Բանակում կատարվող դեպքերին բոլորս ենք ծանոթ, և մենք տեսնում ենք, որ հաճախ տեղի ունեցող ինքնասպանությունները ծնողների կողմից որակվում են, որպես սպանություններ, որոնք բանակի ղեկավարների կողմից փորձ է արվում կոծկել: Եվ հիմա, Դավիթ Խաչատրյանը իրենց համար միջոց է՝ ցույց տալու, որ բանակում տեղի ունեցող դեպքերն արդարացի քննվում են և խիստ պատժի են արժանանում»,-ասաց Երեմ Սարգսյանը: