Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր կադրային առաջին նշանակումը կլինի ԱՀ ոստիկանությունում: Բարեփոխումները սկսում ենք իրավապահ մարմնից: Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ կտամ մի շարք սկզբունքային հանձնարարականներ ու կանեմ կարևոր հայտարարություններ:
Հանդիպմանը կարող եք հետևել ֆեյսբուքյան իմ էջով՝ ուղիղ եթերում, ժամը 15-00-ին»: