Մայրաքաղաքում մեկնարկած աշնանային ծառատունկին զուգահեռ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորով, տնտեսվարողները պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում իրենց աշխատանքային գրասենյակներին, գործունեության օբյեկտներին հարակից տարածքներում տնկում են մշտադալար ծառեր ու թփեր։
Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն երկու տասնյակից ավելի տնտեսվարողներ միացել են մշտադալարների տունկի նախաձեռնությանը։
Իսկ վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ՝ ծառատունկի օժանդակ այդ ծրագրին մասնակցելու վերաբերյալ։