Կառավարության այսօրվա նիստում մի որոշում կայացվեց, որով առաջարկվելու է ԱԺ-ին փոփոխություններ կատարել մաքսային օրենսդրությունում՝ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտ ներդնելու համար: Նախագիծը ներկայացրած ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ բոլոր նոր դրույթները վերաբերում են տնտեսվարողների նկատմամբ վարչարարական մեխանիզմների պարզեցմանը և բիզնես միջավայրի համար լավ պայմաններ ստեղծելուն: Լիազորված տնտեսական օպերատորի համակարգի շրջանակում նախատեսվում է մաքսային օրենսգրքով սահմանված չափորոշիչների հիման վրա բարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին տրամադրել մաքսային արտոնյալ ռեժիմներ և սահմանել առանձնահատուկ ընթացակարգեր: