Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով քննադատում է ոմն Բարդուղ Գալստյանին առանց լիազորվելու Արցախում ՌԱԿ-ը ներկայացնելու և նրա անունից կեղծ հայտարարություններ անելու և դրանք շահարկելու համար:
«Սույն թվականի ապրիլի 5-ին Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության անունից ոմն Բարդուղ Գալստյան համացանցում հայտարարություն է տարածել առ այն, որ ՌԱԿ-ը չի ճանաչում մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ անօրինական համարելով դրանք:
Տեղեկացնում ենք, որ Ռամկավար Ազատական կուսակցությունը գրանցված է ՀՀ-ում, և ՌԱԿ-ի անունից իրավունք ունի հանդես գալ միայն Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ՌԱԿ ԿՎ-ը հետևելով մարտի 31-ին Արցախում կայացած ընտրությունների ընթացքին և հիմնվելով ինչպես դիտորդների, այնպես էլ ՀՀ իշխանությունների դրական գնահատականների վրա՝ համարում է դրանք օրինական և ժողովրդավարական, որոնք արտացոլում են Արցախի ժողովրդի կամքը:
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հայտարարում է, որ Բարդուղ Գալստյանը չի ներկայացնում Ռամկավար Ազատական կուսակցությունը, հետևաբա իրավասու չէ հանդեսգալ ՌԱԿ-ի անունից:
ՌԱԿ Կենտրոնական վարչություն Ատենապետ Հ. Կարապռտյան