տուն Քաղաքական Միջազգային Բարբի տիկնիկը նշում է ստեղծման 55-ամյակը

Բարբի տիկնիկը նշում է ստեղծման 55-ամյակը

115
0

barbie-online-vintage-01

Միլանում նշվել է հանրահայտ Բարբի տիկնիկների ծննդյան օրը Italian Doll Covention 2014 փառատոնի շրջանակներում: Միջոցառումը սկսվել է Բարբիի և նրա ընկերոջ` Քենի զգեստների ցուցադրությամբ:

Ավելի ուշ տեղի են ունեցել սեմինարներ և ցուցահանդեսներ, այդ թվում Բարբի  տիկնիկների հավաքածուների վերաբերյալ:

Բարբի առաջին տիկինը արտադրվել է 1959 թվականին: Ի տարբերություն ավանդական տիկնիկների, Բարբին պատկերում էր ոչ թե երեխայի, այլ կնոջ, ով ունի մանեկենուհու չափեր: Բարբին շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Նրա ընկերը` Քենը, վաճառքի է հանվել 1961 թվականին: