տուն Քաղաքական Միջազգային Բարաք Օբաման հունվարի 17-ին կհայտարարի հատուկ ծառայությունների գործունեությունում փոփոխությունների վերաբերյալ

Բարաք Օբաման հունվարի 17-ին կհայտարարի հատուկ ծառայությունների գործունեությունում փոփոխությունների վերաբերյալ

133
0

obama-signing

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 7-ին կհայտարարի ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունում փոփոխություններ մտցնելու մասին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի պատասխանատու Ջեյ Քարնին, ով ուրբաթ օրը հանդես է եկել ճեպազրույցով։

Այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության գործակալության աշխատակից Էդվարդ Սնոուդենը սկսեց բացահայտել ամերիկյան գաղտնի փաստաթղթերը և պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի համապատասխան կառույցները լրտեսում են միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ ավելի քան 30 երկրների ղեկավարների, պարզ դարձավ, որ նման կերպ գաղտնի ծառայություններն այլևս չեն կարող գործել, քանի որ դա մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ հարաբերություններին։

Սակայն Վաշինգտոնը չի պատրաստվում հրաժարվել լրտեսական գործողություններից, քանի որ դա վնասում է երկրի ազգային անվտանգությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here