ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Իրանի հետ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նախագահ Օբաման վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ «Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք», ինչի համար Միացյալ Նահանգները ամեն ջանք կգործադրեն։ «Նախագահը վարչապետին փոխանցել է Ժնևի բանակցությունների վերջին տեղեկությունները», — ասել են ԱՄՆ պետքարտուղարությունում։
Հիշեցնենք, որ այս օրերին Ժնևում Իրանի և «Վեցյակի»՝ամենաբարձր մակարդակով բանակցություններում քննարկվում է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։