Սիրիայի էլեկտրոնային բանակի (SEA) ցանցահենները հայտարարել են այն մասին, որ սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահի էջերը հարձակման են ենթարկվել իրենց կողմից: SEA հարձակում է գործել այն կայքի վրա, որի միջոցով կազմակերպվում էր նախագահական քարոզարշավը:
Սակայն ցանացահեններին չի հաջողվել հարձակում գործել նախագահի հիմնական կայքի վրա: Տուժել է միայն donate.barackobama.com կայքը, ուր որոշ ժամանակ տեղակայված է եղել «հարձակման է ընթարկվել SEA կողմից» գրությունը:
Այնուհետև Օմաբայի Twitter և Facebook սոցիալական ցանցերի էջերը սկսել են հաղորդագրություններ տարածել, ուր էջի հետևորդները կարող էին ծանոթանալ «Սիրիայի մասին ճշմարտությանը»:
Ներկա պահին Օբամայի էջերը սոցիալական ցանցերում և donate.barackobama.com կայքը վերականգնել է բնականոն աշխատանքը: