Brand Finance ընկերության կողմից անցկացված հետազոտությունը թույլ է տվել պարզել, թե որն է այսօր ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշն աշխարհում։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Առաջին հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է, որի ապրանքանիշն արժե 896 մլն դոլար, ինչը 36 մլն-ով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Մադրիդի «Ռեալը» (768 մլն), որը շրջանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» (739 մլն): Նշվում է, որ «Յունայթեդի» ապրանքանիշն էժանացել է 98 մլն դոլարով, քանի որ անցած մրցաշրջանում թիմը ծայրահեղ վատ է հանդես եկել: Ամենամեծ առաջընթացն ապրել է ՊՍԺ-ն, որի ապրանքանիշը 24-րդ տեղից բարձրացել է 10-րդ հորիզոնական (324 մլն դոլար` նախորդ տարվա 85 մլն-ի փոխարեն):