Մյունխենի «Բավարիան» և Թուրինի «Յուվենտուսը» համաձայնեցրել են հարձակվող Մարիո Մանջուկիչի տեղափոխությունը Գերմանիայից Իտալիա։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Թուրինյան և մյունխենյան ակումբները սկզբունքային համաձայնության են եկել այս հարցով. Մանջուկիչի տրանսֆերը կկազմի 20-25 մլն եվրո։
«Յուվենտուսում» հարձակվողը վաստակելու է տարեկան 3 մլն եվրո, մինչդեռ «Բավարիայում» նա ստանում էր մոտ 3.5 մլն։