տուն Սպորտ Բավարիան և Բարսելոնան խնդիրներ ունեցան․ Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ

Բավարիան և Բարսելոնան խնդիրներ ունեցան․ Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ

76
0

Champions-League

Երեկ Չեմպիոնների լիգայում կայացել են 1/4 եզրափակիչի առաջին երկու հանդիպումները։

«Բարսելոնան» սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել Մադրիդի «Ատլետիկոյի» դիմադրությունը։ Ավելին, կատալոնացիները ստիպված են եղել կամք դրսևորել՝ հավասարեցնելու հաշիվը Դիեգո Կոստայի կողմից 56-րդ րոպեին խփած գոլից հետո։ Միայն 71-րդ րոպեին Նեյմարին հաջողվել է հավասարեցնել հաշիվը։

Մյուս խաղում Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան», ով համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայության բացահայտ ֆավորիտը, նույնպես կամային ոչ-ոքի է արել «Օլդ Թրաֆորդում»։  Վիդչի գոլին (58-րդ րոպե) 67-րդ րոպեին պատասխանել է Բաստիան Շվայնշտայգերը։ Վերջինս 87-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո։

Այսօր Չեմպիոնների լիգայի այս փուլի վերջին երկու խաղում կհանդիպեն «Ռեալն» ու «Բորուսիան», ՊՍԺ-ն և Չելսին։ Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։