Երեկ չեմպիոնների լիգայում կայացավ 1/8 եզրափակիչ փուլի ևս երկու հանդիպում։
Լոնդոնի «Արսենալի» և Մյունխենի «Բավարիայի» առաջին մրցավեճում բավարացիները հաղթել են 2։0 հաշվով։ Հյուրերի խաղն ավելի դյուրին է դարձել այն բանից հետո, երբ դաշտից հեռացվել է լոնդոնցիների դարպասապահ Վոյցեխ Սչեստնին։ Այս խաղում գոլերի հեղինակ են դարձել Թոնի Կրոսը (54-րդ րոպե) և Թոմաս Մյուլերը (88-րդ րոպե)։ Թիմերը մեկական անգամ վրիպել են 11-մետրանոցներից։ Անհաջող հարվածներ են կատարել Մեսութ Օզիլն ու Դավիդ Ալաբան։
«Միլան» — «Ատլետիկո Մադրիդ խաղն ավարտվել է հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով։ Միակ գնդակը 83-րդ րոպեին խփել է հարձակվող Դիեգո Կոստան։
Պատասխան խաղերը կայանալու են մարտի 11-ին։