Մյունխենի «Բավարիան» քննարկում է «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին գնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Այս տրանսֆերի նախաձեռնողը Պեպ Գվարդիոլան է, ով երկար ժամանակ աշխատել է Ժերար Պիկեի հետ: Նա լավ ծանոթ է իսպանացի պաշտպանի հնարավորություններին: Սակայն մյունխենցիները մեծ դժվարություններ կունենան նրան ձեռք բերելու հարցում, քանի որ Պիկեն հայտարարել է կատալոնական ակումբի հետ մինչև 2018 թվականը գործող պայմանագրի երկարաձգման մասին: