«Յուվենտուսը» շարունակում է հետաքրքվել Մյունխենի «Բավարիայի» առաջատարներից մեկով՝ Մարիո Մանջուկիչով։
Մյունխենյան ակումբը դեմ չէ վաճառել 27-ամյա հարձակվողին։ Սակայն խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գերմանացիները կզիջեն միայն 30 մլն եվրոյի դիմաց։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Բացի իտալական ակումբից, Խորվաթիայի հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ռեալն» ու «Արսենալը»։
Մյունխենի ակումբը համաձայնել է գնալ այս քայլին, քանի որ ամռանը «Բավարիա» է տեղափոխվելու «Բորուսիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Լևանդովսկին։