ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիան» անցած ամռանը ցանկացել է գնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին։ Այս մասին հաղորդում է Punto Pelota-ն։
«Adidas ընկերությունը հետաքրքրված էր Մեսսիի տեղափոխությամբ եվրոպական այլ գրանդ ակումբ, և պատրաստվում էր դրա համար հատկացնել 125 մլն եվրո, այսինքն Մեսսիի պայմանագրում նշված հրաժարադրամի կեսը։ Մյուս կեսը կարող էին տրամադրել միանգամից երեք ակումբ։ Դրանցից մեկը «Բավարիան» էր, որը, ինչպես և մյուս երկու հավակնորդ ակումբները, կփորձեն Մեսսիին ձեռք բերել հաջորդ տարվա ամռանը», — ասել է Գալյարդոն՝ չպարզաբանելով, թե որոնք են մյուս երկու ակումբները։