տուն Սպորտ Բավարիան պաշտոնապես ներկայացրել է Ռոբերտ Լևանդովսկուն

Բավարիան պաշտոնապես ներկայացրել է Ռոբերտ Լևանդովսկուն

69
0

rsz_121

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես ներկայացրել է իր նոր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիայից»: Այս մասին հաղորդում է Inside World Football-ը:

25-ամյա լեհ ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2010թ.-ից: Անցած մրցաշրջանում խաղացողն իր ակումբի կազմում անցկացրել էր 42 հանդիպում, խփել 26 գնդակ ու դարձել 8 գոլային փոխանցման հեղինակ:

Մյունխենում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ խաղացողը նշել է. «Ես ինձ շատ լավ եմ զգում: Հիանալի արձակուրդ եմ անցկացրել և իմ մարդկոցներ նորից լիցքավորված են»: «Բավարիայի» կազմում Լևանդովսկին խաղալու է 9 համարի մարզաշապիկով: