Արդեն տեղեկացրել ենք, որ Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում` Լոնդոնում 2։0 հաշվով առավելության է հասել տանտերերի՝ «Արսենալի» նկատմամբ։
Opta Sports-ը տեղեկացնում է, որ բավարական թիմը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում մեկ խաղի ընթացքում կատարած արդյունավետ փոխանցումների թվով։ Ըստ այդ աղբյուրի՝ «Բավարիայի» ֆուտբոլիստների կատարած փոխանցումների 95%-ն արդյունավետ են եղել։