Գերմանիայում ամփոփել են մարզական տարվա արդյունքները: Լավագույն թիմ է հռչակվել Մյունխենի «Բավարիան»: Այս մասին հաղորդում է Bild-ը:
2013 թվականին գերմանական թիմը Յուպ Հայնկեսի գլխավորությամբ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել բուդեսգավաթը, ինչպես նաև լավագույնն է դարձել Չեմպիոնների լիգայում:
Հանդիսավոր արարողությանը մրցանակը ստացել են ակումբի գործադիր տնօրեն Կարլ Հայնց Ռումենիգեն, պաշտպան Հոլգեր Բադշտուբերը և կիսապաշտպան Բաստիան Շվայշտայգերը: