տուն Սպորտ Բավարիան հաջող մրցաշրջան կունենա․ Գվարդիոլա

Բավարիան հաջող մրցաշրջան կունենա․ Գվարդիոլա

92
0

pep-guardiola_2401419b

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախօրեին հայտարարել է, որ «Չիվաս» ակումբի հետ այսօր կայանալիք հանդիպումը փորձարկում կլինի իր թիմի համար։ Նրա խոսքերով՝ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ պետք չէ մտահոգվել, որ խաղացողներից շատերը մասնակցել են աշխարհի առաջնությանը։

«Վստահ եմ, որ «Բավարիային» հաջող մրցաշրջան է սպասվում։ Սա առաջին անգամ չէ, որ թիմը նախապատրաստվում է մրցաշրջանին Աշխարհի առաջնությունից հետո։ Գլուխ կհանեմ դրանից։ Մենք խաղադաշտ ենք դուրս գալիս ոչ միայն հաճույքի, այլ նաև մեր երկրպագուներին ուրախացնելու համար։ «Չիվասի» դեմ խաղը մեզ համար փորձարկում կլինի», — ասել է Գվարդիոլան։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։