«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով կխաղա Մյունխենի «Բավարիայում»:
«Թիմի ներսում անցկացրած բանակցություններց հետո մենք որոշեցինք բավարարել թիմի գլխավոր մարզիչ Հան-Դիտեր Ֆլիկի` թիմի պաշտպանությունն ուժեղացնելու խնդրանքն ու ձեռք բերել Ալվարո Օդրիոսոլային: Այս մասին հայտնու է armsport.am-ը:
Մենք շատ ուրախ ենք այս առիթով ու շնորհակալ ենք «Ռեալի» ղեկավարությանն ընկերական ու գործընկերային հարաբերությունների և հաջող բանակցությունների համար»,- «Բավարիայի» տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Ալվարո Օդրիոսոլան ընթացիկ մրցաշրջանում Պրիմերայի 4 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Բավարիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 18 տուրից հետո վաստակելով 36 միավոր: