Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերին դուր չի գալիս Մյունխենի «Բավարիայի» ներկայիս ոճը, որը փոխվել է Պեպ Գվարդիոլայի` գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո:
Նրա կարծիքով` «Բավարիայի» խաղը շուտով կհոգնեցնի երկրպագուներին և նրանք այլևս չեն ցանկանա հետևել խաղին:
«Ի վերջո սկսելու ենք նմանվել «Բարսելոնային»: Ոչ ոք չի ցանկանա նայել «Բավարիայի» խաղերը: Ֆուտբոլիստները կսկսեն փոխանցումներ կատարել նույնիսկ մրցակցի տուգանային գծի մոտ: Ես այլ կերպ եմ ընկալում ֆուտբոլը: Եթե մրցակցի հագեցված խաղի պայմաններում ես հնարավորություն ունեմ հարվածելու դարպասին, ապա ես դա անում եմ: Դա ամենաարդյունավետ մեթոդն է», — ասել է Բեկենբաուերը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» երեկ ոչ-ոքի է խաղացել «Արսենալի» հետ, սակայն արտագնա խաղի շնորհիվ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: