Մյունխենի «Բավարիան» դարձել է 2013/14 մրցաշրջանի Բունդեսլիգայի չեմպիոն։ Խոսեպ Գվարդիոլայի սաները մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ կարողացել են նվաճել չեմպիոնական տիտղոսը։
27-րդ տուրում նրանք առավելության են հասել Բեռլինի «Հերտայի» նկատմամբ։ Մայրաքաղաքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը հաղթել են 3։1 հաշվով։ Այսպիսով, բավարացիները 27 տուրերից հետո ունեն 77 միավոր և անհասանելի են մրցակիցների համար։
Երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» երեկ ոչ-ոքի՝ 0։0 է խաղացել «Շալկեի» հետ և ունի 52 միավոր։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին առաջին րոպեից և փոխարինվել է 80-րդ րոպեին։