Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ քիչ հավանական է, որ գերմանական ակումբն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերի։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
«Մենք չենք մտածում առաջին թիմի կազմում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որևէ փոփոխության մասին։ Իհարկե, եթե թիմում լինեն լուրջ վնասվածքներ, ապա չենք հերքում՝ կարող ենք փոխել որոշումը», — ասել է Զամերը։