տուն ժամանց Բաստան հանդես կգա Երևանում

Բաստան հանդես կգա Երևանում

220
0

Հայտնի ռուսաստանցի ռեփեր Բաստան համերգով հանդես կգա Երևանում

Համերգը տեղի կունենա 2020-ի մայիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես հայտնում են համերգի կազմակերպիչները, տոմսերն արդեն վաճառքում են: Ռուս  ռեփերի առաջին համերգը կլինի Հայաստանում:

Բաստան (Վասիլի Վակուլենկո) հայտնի ռեփի և այլ ժանրերի կատարումներով.  ռուս երաժիշտը հանդես է գալիս նաև  որպես կոմպոզիտոր,  հեռուստառադիոհաղորդավար, դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր:

2007-ից ի վեր նա Gazgolder լեյբլի համահեղինակն է, հայտնի է Բաստա, Նոգանո, N1NT3ND0 (Նինտենդո) ստեղծագործական կեղծանուններով:

Հաղորդագրության մեջ նշվում է որ տոմսերի արժեքը սկսվում է 6000 դրամից (մոտ 12.6 դոլար)։