Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի դստեր՝ Վիկտորյայի հարսանիքից բարձր տրամադրությամբ հեռացան բոլորը, բացի երգիչ Նիկոլայ Բասկովից: Արտիստը հարսանիքի ընթացքում ժամանցային համար ներկայացրեց, իսկ երեկոյան հայտնվեց վնասվածքաբանության բաժնում:
Դեպքը տեղի ունեցավ, երբ երգիչը վերադառնում էր իր հյուրանոցային համար: Նա հանկարծակի ընկել էր հատակին ու գլուխը հարվածել ինչ-որ քարի: Նա անմիջապես դիմել էր բժշկի:
Այս մասին հայտնի է դարձել լուսանկարից, որը Բասկովը տեղադրել է Instagram-ի իր էջում: