Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այցելել է մայրաքաղաք Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած Ադրա քաղաքում գտնվող սիրիացի փախստականների ճամբար։ Այս մասին գրում է BBC-ն։
Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ Ասադը խոստացել է շարունակել պայքարը ապստամբների դեմ, որոնք ստիպել են մարդկանց լքել իրենց տները։
Այս ճամբարը 3 ամիս առաջ մասնակիորեն անցել է ապստամբների ձեռքը։ Սակայն կառավարական զորքերին վերջերս հաջողվել է ճամբարից դուրս մղել ապստամբներին, և Ասադի այցելությունը ցույց է տվել վերջինիս վստահությունը, որ սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել այդ տարածքը։