Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին և նրա կառավարությանն այլևս ոչինչ չի սպառնում։ Նման հայտարարություն է արել «Հըզբոլլահ» կուսակցության առաջնորդ Հասան Նասռալլահը, ով պատասխանել է լիբանանյան «Ալ-Սաֆիր» թերթի հարցերին։
«Սիրիական կառավարության առջև այլևս ոչ մի վտանգ չկա», — ասել է նա՝ նշելով, որ հիմնական պատճառն այն է, որ հնարավոր է դարձել միավորել ապստամբների գործողությունների հետևանքով մասնատված երկիրը։ Նասռալլահը շեշտել է, որ արտաքին միջամտությունն իրականացվում է ոչ թե երկրում ժողովրդավարություն հաստատելու կամ արդարության, ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ Սիրիայում գործող ռեժիմի տապալման համար։
Նա նաև նշել է, որ այս փուլում մեծանում է Ռուսաստանի դերը տարածաշրջանում։