Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չի վախենում, որ ԱՄն, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մշակած բանաձևի օրինագծում կլինի, կետ, որը թույլ կտա զինված միջամտություն իրականացնել Սիրիայում: Այս մասին նա ասել է չինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` հերթական անգամ վստահեցնելով, որ միջազգային հանրության վերահսկողությանը կփոխանցի Սիրիայի քիմիական զենքը:
Ասադը նաև ասել է, որ երկրում տիրող անկայուն իրավիճակը չի խոչընդոտի քիմիական զենքի ոչնչացմանը: «Մենք որևէ խնդիր չենք տեսնում, սակայն, ինչպես ես արդեն ասացի, այդ ահաբեկիչները կարող են կատարել ինչ-որ երկրների հրամաններ և հարձակումներ գործել հրահանգիչների վրա, որպեսզի թույլ չտան նրանց կատարել իրենց առաքելությունը` պատասխանատվությունը դնելով սիրիական իշխանությունների վրա»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցենք, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա արվարձանում կիրառվել է քիմիական զենք, ինչի հետևանքով զոհվել է մոտ 1400 մարդ: ԱՄՆ -ն դրա պատասխանատու է համարում Սիրիայի գործող ռեժիմին: