Վաղ, թե ուշ Սիրիայի նախագահը լքելու է իր պաշտոնը։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքերով՝ Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը՝ հավելելով, որ չնայած Սիրիայում առկա հումանիտար ճգնաժամին, Թուրքիայում կան ուժեր, որոնք աջակցություն են ցուցաբերում Ասադի ռեժիմին։
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011 թվականի մարտին սկսված ներքաղաքական լարվածության սկզբում Թուրքիայի իշխանությունները կոչ արեցին Բաշար Ալ-Ասադին հեռանալ իշխանությունից՝ հույս ունենալով, որ ալավիական վերնախավին կփոխարինի սունիականը, որն ավելի լոյալ կգտնվի Թուրքիայի իշխանությունների հետ։