Նախօրեին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան վրա արձակված ռումբի պատճառով վիրավորվել է դեսպանատան երեք աշխատակից։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Այս կապակցությամբ լուրջ քննադատությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մարի Հարֆը, ով նշել է, որ մեղավորները պետք է պատժվեն․ «Մենք դատապարտում ենք միջազգային պաշտպանության տակ գտնվող հիմնարկների և նրանց աշխատակիցների վրա կատարված հարձակումները։ ԱՄՆ-ը շարունակում է շեշտել, որ հանցանք գործած բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարկ Բան Կի Մունը․ «Գլխավոր քարտուղարը միշտ դեմ է եղել Դամասկոսում տեղի ունեցող բռնություններին և, անկասկած, քննադատել է աշխարհի ցանկացած վայրում դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարվող հարձակումները», — ասել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։