Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար բան Կի Մունը, հնարավոր է, Մոսկվայում հանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին: Նույն աղբյուրի համաձայն` հանդիպումը կարող է տեղի ունենալ հինգշաբթի օրը:
«Ամենայն հավանականությամբ, այո, կայցելի», — ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ներկայում ընթանում ՌԴ-ի մեկուսացման գործընթացն աշխարհում, ինչը պայմանավորված է Ղրիմի բռնակցմամբ ՌԴ տարածքին: