տուն Քաղաքական Միջազգային Բան Կի Մունը դատապարտել է գրոհայիններին, որոնք Հալեպը թողել են առանց ջրամատակարարմանՂ

Բան Կի Մունը դատապարտել է գրոհայիններին, որոնք Հալեպը թողել են առանց ջրամատակարարմանՂ

85
0

16_12_LKS+Ban+Ki-moon+23647076

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի ամենախոշոր ֆինանսական կենտրոնում՝ Հալեպում ջրի բացակայության պատճառով, ինչը պայմանավորված է գրոհայինների կողմից 8 օր առաջ կատարված դիվերսիայի հետ։

«Քաղաքացիական անձանց վրա նպատակաուղղված հարձակումները և նրանց առաջին անհրաժեշտության պաշարներից զրկելը հումանիտար և մարդու միջազգային իրավունքների խախտում է», — ասել է Բան Կի Մունը երեկ տարածված հայտարարությունում։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Ալ-Կաիդայի» հետ անմիջական կապ ունեցող «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը փորձել է փակել Հալեպի բնակելի շրջանների ջրամատակարարումը, որոնք վերահսկվում են կառավարական ուժերի կողմից, ինչի հետևանքով 2.5 մլն մարդ մնացել է առանց ջրի։