տուն Աշխարհ Բանտերում հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդներ

Բանտերում հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդներ

390
0

Չինացի բժիշկները կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ Չինաստանի երեք տարածաշրջանների հինգ բանտում:

Ինչպես փետրվարի 21-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արդարադատության նախարարության Բանտերի գործերի վարչության ղեկավար Հե Պինը, խոսքը վերաբերում Է Հուբեյի, Շանդունի եւ Չժեցյանի նահանգների պատժական հիմնարկություններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ներկայում այդ հինգ բանտերում ծանր հիվանդներ չկան: Դրանք 230 կալանավորներ են Հուբեյի նահանգում՝ Ուհանի կանանց բանտում, եւս 41 դեպք է հաստատվել Հանցզինի բանտում»,- նշել Է նա: «Շենդունի նահանգում Ժենչենի օկրուգի բանտում հաստատվել է 200 դեպք եւ մեկ ենթադրյալ ախտահարում: Չժեցզյանի նահանգի Շիլիֆեն բանտում հաստավել է 34 դեպք»,- ասել է Հե Պինը: «Բանարկյալների թվում մահվան դեպքեր չեն արձանագրվել»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: