2014 թվականի առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 2.2%-ով (12-ամսյա աճը կազմել է 14.9%) և կազմել 466.0 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճն ապահովվել է եռամսյակի 7.7 մլրդ դրամ զուտ շահույթի և մեկ բանկի կողմից կանոնադրական կապիտալի 7.0 մլրդ դրամով համալրման հաշվին: Այս մասին ասվում է ԿԲ այսօր հրապարակած 2014թ առաջին եռամսյակի բանբերում:
Հաշվետու եռամսյակում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշն աճել է 0.4 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 15.9%: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.3 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 16.4%: