Կարկտահարություններից հետո ակնկալվում էր, որ այս տարի գյուղատնտեսությունը մեծ կորուստներ կունենա: Այս ամենի կողքին, սակայն, լավ նորություն ևս կա:
«Կարտոֆիլագործության վիճակը կայուն է: Տարին ցույց կտա, համենայդեպս, ցանքատարածություններն են մեծացել: Դա դրական նշան է»,- ասում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Այսօր բանկային համակարգը գյուղացուն հասցրել է սննկացման: Մեր ունեցած հաշվարկներով՝ գյուղատնտեսության համակարգը մոտ 50 մլն դոլար գումար է ստացել, որը որպես վարկային ռեսուրս տրամադրվել է մեր բանկերին՝ գյուղատնտեսության մեջ ներդնելու նպատակով: Համաշխարհային բանկի տոկոսադրույքը եղել է 0,5-0,75 %, կառավարությունը տվել է 7%, իսկ բանկերը այդ տոկոսադրույքը հասցրել են 24-30% տոկոսի: Այսօր, որ Հայաստանի գյուղացիները պարտք են բանկերին` հենց բանկերի արածն է: Այստեղ, կարծում եմ, լուրջ հանձնաժողով է պետք ստեղծել՝ ուսումնասիրելու, թե բանկերն ինչ են արել այդ գումարները»,- ավելացրեց նա: