ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ օգնությունը եւ աջակցությունը վերջնական հաջորդ շաբաթ հասանելի կլինի բոլոր քաղաքացիներին, ովքեր ծրագրերի շահառու են:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ 290.000 քաղաքացու 9.3 միլիարդ դրամի չափով վարկային արձակուրդ են տվել: «Այս որոշումները կայացվել են առանց որեւէ վարչական լծակի: Արտարժույթի շուկան հանդարտ վիճակում է: Բանկային ավանդների աճի միտում է նկատվում, դոլարային ավանդները փոխարինել են դրամային ավանդներին»,- մանրամասնեց գործադիր մարմնի ղեկավարը: