Դերասան Անտոնիո Բանդերոսի պատվին Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում տեղադրել են անվանական փառքի աստղ: Բանդերոսի վերջին այցի ժամանակ, մոսկվացիներն անակնկալ են մատուցել դերասանին, ինչպես նաեւ նվիրել տորթ Ջասթին: Չի կարելի ասել, որ Բանդերոսը երջանկության գրկում էր, սակայն նա հաճելիորեն զարմացած էր: Միջոցառման ավարտից հետո դերասանը հրավիրեց հավաքվածներին կինո դիտելու: Հավաքված երկրպագուներն իրար հերթ չէին տալիս դերասանի հետ շփվելու եւ ստորագրությունը վերցնելու համար: