տուն Լուրեր Բանդայի առեղծվածը

Բանդայի առեղծվածը

251
0

02144

Azatutyun.am լրագրող-Վստահ ե՞ք, որ սա նույն խումբն է, որը կատարել է ավազակային հարձակումները:

Ալիկ Սարգսյան (նախկին ոստիկանապետ)-Վստահաբար հայտարարում եմ՝ հանցագործությունը չորս դեպքերով կատարվել է հենց այս խմբի կողմից: Ժամանակ է պետք, գողոնն էլ կհայտնաբերենք»:

 

2011 սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը, ավելի ուշ կալանավորվել էին:

Տուժածներ: Ովքե՞ր և որքա՞ն

Նապոլեոն Ազիզյան(ԱԺ նախկին պատգամավոր)։ Մտան մեր սենյակ, մեր լրիվ ունեցածըˋ ոսկի-մոսկի, լրիվ վերցրել գնացել են: Չորս դուռն էլ բացել են, քանդել թափել են գետին, ինչ կա-չկա՝ սաղ տարել են: Կինս քնած էր, խփելով քնից հանել են: Աղջկաս սկոտչով կապեցին, հետո մեզ: Գողացան նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նվիրած թանկարժեք նկարը: Ընդհանուր մոտ 280.000 ԱՄՆ դոլլար:

Վարդան Վարդումյան(գործարար)։  Աչքներս բացեցինք, չորս հոգի մեր սենյակում էին: Սկզբից ասում էին, թե ոստիկաններ են: Տարան այն, ինչ հնարավոր էր տանել:

Էդուարդ Բեզոյան (Լինսի հիմնադրամի նախկին ղեկավար)։ Ըստ Էդուարդ Բեզոյանի կնոջ` Սերիկ Սողոյանի՝ դատարանում տված ցուցմունքի, նրանց տան չհրկիզվող պահարանում, որը եւս գողացել են բանդայի անդամները, եղել է քսանից-քսանհինգ հազար դոլարի ընդհանուր արժողությամբ ոսկյա եւ արծաթյա զարդեր եւ մոտ 50 հազար դոլար կանխիկ գումար:

Աղվան Գրիգորյան (Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ)։ 2011թ հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ավազակային հարձակում էր կատարվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա: ժամը 5.30-ի սահմաններում հրազենով զինված եւ դիմակավորված անձինք՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտք էին գործել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Նոյ» թաղամասի թիվ 72 տունը, ծեծի ենթարկել Գրիգորյանին, նրա որդիներին ու 80-ամյա մորը, ինչից հետո տանը պահվող չհրկիզվող պահարանը տեղափոխել էին տանտիրոջը պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենան եւ հեռացել: 

Ո՞վքեր են բանդայի անդամներն ու ինչի՞ համար են մեղադրվում

 Արտուշ Ռուբիկի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թվականի մայիսի սկզբին անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակով, «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խումբ` բանդա, ապա հավաքագրել են բանդայի անդամներ Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին, Քյարամ Ամոյանին և քննությամբ չպարզված այլ անձանց, որից հետո կազմակերպել և ղեկավարել է 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում բանդայի կողմից Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների վրա կատարված ավազակային հարձակումները: Նշված հարձակումների ընթացքում բանդայի անդամները նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին: Բացի այդ, Ա. Հակոբյանը կազմակերպել է 2011թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությունը:

Դավիթ Սուրենի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թվականի մայիսի սկզբին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակով, «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, որի ընթացքում նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին, ապա մասնակցել է 2011թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը: Բացի այդ, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ է պահել խոշոր չափի` 10 գրամ հաստատուն քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Սամվել Հրաչի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թվականի մայիսի սկզբին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակով, «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, որի ընթացքում նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին, ապա մասնակցել է 2011թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը: Բացի այդ, առանց իրացնելու նպատակի՝ ապօրինի ձեռք է բերել և իր մոտ է պահել խոշոր չափի` 1 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց:

Արման Ալբերտի Դալլաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թվականի մայիսի սկզբին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակով, «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, որի ընթացքում բանդայի անդամները առանց հափշտակելու նպատակի նաև ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի ավտոմեքենային, բացի այդ, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է խոշոր չափի` 1,15 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց:

Արթուր Գրիշայի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թվականի սեպտեմբերին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակով, «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով և  դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:

Քյարամ Թոռնիկի Ամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թվականի սեպտեմբերին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրով, 5,45մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի «ԱՎ 312939» համարի ինքնաձիգով, 7,62մմ տրամաչափի «ՏՕԶ-49» տեսակի «ԻՔՍ-Ն 1105» համարի թմբուկավոր ատրճանակով, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «ՍԿ 3540 Պ» համարի ատրճանակով, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի «ՕԳ 34» համարի ատրճանակով, «ՏՏ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակով, «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակով և դրանցից կրակոցներ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով զինված, կայուն կազմակերպված խմբին` բանդային, ապա բանդայի կազմում մասնակցել է 2011 թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը: Բացի այդ, Քյարամ Ամոյանը մինչև բանդային անդամագրվելը, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել-կրել է «ԲԼՈՈւ Ց 06» տեսակի «7-012348» համարի մարտականի ձևափոխված հրազեն հանդիսացող ձայնագազային ատրճանակը և դրանից կրակոցներ արձակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտները:

Սա ա՞յլ բանդա է

-Սխալ է այս գործն անվանել «բանդայի» գործ, քանի որ դատարանը դեռևս չի ապացուցել, որ եղել է բանդա, ավազակախումբ: «Բանդայի գործ» գոյություն չունի, կա Արտուշ Հակոբյանի գործ-, ասում է քրեագետ Սերգեյ Գալոյանը:

-Որդուս ծեծել էին, սպառնացել, թե բարձով կխեղդեն, եթե իր վրա չվերցնի,-«Բանդայի գործ»-ով ձերբակալված, մահացած Արման Դալլաքյանի մայր:

«Բանդայի գործ»-ով հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 18-ին:

Աղբյուրներˋ Azatutyun.am, News.am, Aravot.am, Shamshyan.com: