Բանգլադեշում Մեղնա գետի վրա լաստանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ Daily Star-ը։
Ավելի վաղ նշվում էր 45 զոհերի մասին։
«Միրաժ 4» լաստանավը մարդկանց տեղափոխել է երեկ կեսօրին։ Շուրջ 50 մարդ կարողացել է հասնել մինչև ափ։ Փրկարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ ըստ տեղի ոստիկանության ներկայացուցիչ Սայֆուլ Հասան Բադալի՝ կենդանի մնացած մարդ գտնելու հավանականություն չկա։ Սպասվում է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 120-ը։
Ըստ իշխանությունների՝ լաստանավը եղել է լեփ-լեցուն, նրանում եղել են ավել քանակով ուղևորներ, ինչն էլ կարող էր ողբերգության պատճառ հանդիսանալ։ Սա երկրորդ նման դեպքն է Բանգլադեշում այս տարվա սկզբից։ Մայիսի 3-ին խորտակվել էր մեկ այլ լաստանավ, ինչի հետևանքով զոհվել էր 60 ուղևոր։