ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցող ասուլիսին լրատվամիջոցների հարցերին պատասխանում է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Բանախոսը ներածական մասում ներկայացրեց տիրող իրավիճակը ՀՀ ԶՈՒ-ում: Ըստ ռազմաբժշկական վարչության պետի՝ ամեն բան վերահսկվում է համաճարակի կանխարգելման ուղղությամբ:
Ռազմաբժշկական վարչության պետն ասաց, որ մոտ 160 նմուշառում է արվել շարժական բժշկական լաբորատորիայում: Արդյունքները եղել են և դրական, և բացասական:
Սահակ Օհանյանը նշեց նաև, որ բանակում այս պահին չունենք թոքաբորբով հիվանդ որևէ զինծառայող:
Համաճարակից ելնելով՝ բազմապրոֆիլային գործողություններ են իրականացվում: Այդ աշխատանքի շնորհիվ դեպքերի քանակը չնչին է՝ համեմատած ընդանուր թվի հետ: Ռազմաբժշկական վարչության պետը նպատակահարմար չհամարեց հրապարակել ինքնամեկուսացվածների թիվը: Նշվեց, որ վերջիններիս համար իդեալական պայմաններ են ստեղծված:
Սահակ Օհանյանն իր խոսքում ասաց, որ սկզբնական վարակվածները տասնչորսօրյա կարանտինից հետո վերադարձել են իրենց ծառայավայրեր:
Այն հարցին, թե ծառայող սպաներն ու պայմանագրայինները ստուգվում են, Սահակ Օհանյանն ասաց, որ մեր բժիշկներն ու պայմանագրայիններն անցել են համապատասխան ստուգումներ, և այս պահին բուժանձնակազմից վարակվածներ չկան ՀՀ ԶՈՒ-ում:
Հայկ Մագոյան