տուն Քաղաքական Հայաստան Բանակում զոհերի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը հիմնված է ՊՆ պաշտոնական վիճակագրության վրա

Բանակում զոհերի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը հիմնված է ՊՆ պաշտոնական վիճակագրության վրա

312
0

Հայոց բանակում զոհերի պատմական մինիմումի արձանագրման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը հիմնվել է Պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտոնական վիճակագրության վրա: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Արմենպրես»-ի խնդրանքի` մեկնաբանել Փաստերի ստուգման հարթակի հրապարակումը, ըստ որի` «2019թ. բանակում զոհերի պատմական մինիմում չի արձանագրվել»:

«Վարչապետի հայտարարության համար հիմք են հանդիսացել Պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտոնական վիճակագրական տվյալները։ Խնդրում ենք չհիմնվել տարաբնույթ և ոչ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության վրա»,-նշեցին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ Փաստերի ստուգման հարթակի հրապարակումը հիմնված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ոչ պաշտոնական տվյալների վրա: