տուն Uncategorized Բանակի վարչության 2013 թ. արդյունքների ամփոփում շտաբում

Բանակի վարչության 2013 թ. արդյունքների ամփոփում շտաբում

190
0

Ardyunqneri _ampopum_shtabum

Երեկ ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են բանակի վարչության 2013թ. արդյունքները: Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը, ի թիվս անցած տարվա համաբանակային նշանակության միջոցառումների, ներկայացրել է նաև ընթացիկ և առաջիկա անելիքների համալիրը, որոնք, թելադրված լինելով նախապատրաստական շրջանի առանձնահատկություններով, նույնպես շատ կարևոր են ձմեռային փուլը հաջողությամբ մեկնարկելու առումով:

Խորհրդակցության վերջում, պաշտպանության նախարարի հրամանով, հաշվետու ժամանակահատվածում աչքի ընկած մի շարք զինծառայողներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here