ԱԺ-ն 105 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծն ԱԺ էր ներկայացրել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության արժանացած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարկետում տալու կարգի շրջանակի մեջ»,- նշել էր փոխնախարարը։