տուն Քաղաքական Հայաստան Բանակի ղեկավարությունը պետք է իրեն անտեսված կամ ոչնչացված վիճակում չտեսնի. Անդրանիկ...

Բանակի ղեկավարությունը պետք է իրեն անտեսված կամ ոչնչացված վիճակում չտեսնի. Անդրանիկ Քոչարյան

346
0

Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հնչեցված հարցերին:

Ճեպազրույցի սկզբում Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ լրագրողների հանդիպումը: Վերջինս լրագրողների հետ այդ հանդիպումը մի քիչ լարված գնահատեց, քանի որ բոլորիս ուշադրության կողմը բանակն էր: Բանակը պետք է չունենա բարդությունները հաղթահարելու միայնակ վիճակ: Բանակի ղեկավարությունը պետք է իրեն անտեսված կամ ոչնչացված վիճակում չտեսնի: Այն պետք է լինի միշտ հպարտ, առանցքային կեցվածքում:

«Ուզում եմ վերադառնալ Ջալալ Հարությունյանի նշանակմանը: Ինքը, համոզված եմ, որ կշարունակի Աբրահամյանի թողած ինտելեկտուալ ժառանգությունն ավելի ուժեղացնելով, նրան ավելացնելով խիզախության, հայրենասիրության նոր դրսևորումներ, որովհետև այդ կերպարը ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ էլ շատ կարևոր նկատառում է ունեցել»:

Առաջիկայում կլինի աշխատանքային խումբ, որը կքննարկի բանակում բարեփոխումների ամբողջական փաթեթը, այն է՝ ուսումնասիրել զորակոչիկների սթրեսոգեն վիճակը: Անդրանիկ Քոչարյանը նկատում է, որ զինակոչի տարիքի տղաների մոտ տեղի են ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք նաև հոգեբանական խնդիրներ են առաջացնում: Այդ խնդիրների լուծումը պետք է լինի նրանց ծառայության ընթացքում: Այդ վիճակը մեղմելու համար տարբեր գործիքակազմեր ավելացնելու, ավելին բարձրացնելու նաև սպայակազմի ինտելեկտուալ մակարդակը:

Հայկ Մագոյան