տուն Քաղաքական Հայաստան Բանակը կորոնավիրուսից զերծ պահելու համար ամեն ինչ անում ենք․ զինծառայողների մոտ խուճապ...

Բանակը կորոնավիրուսից զերծ պահելու համար ամեն ինչ անում ենք․ զինծառայողների մոտ խուճապ չկա

280
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կորոնավիրուսով պայմանավորված՝ ԶՈւ-ում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Զինծառայողների մոտ որևէ խուճապ չկա։

Ավելի ուշ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը հաստատել էր վերը նշվածը 24news.am-ի հարցին ի պատասխան։

«Փորձում ենք այնպես անել, որ զինծառայողների շփումն այլ անձանց հետ սահամանափակվի։ Հորդորում ենք, որ զինծառայողների և հարազատների միջև տեսակցություններ չկատարվեն, նույնիսկ հետաձգվել են զորամասերում նախատեսված բոլոր միջոցառումները»,- հայտնեց Ալթունյանը։

«Վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են բանակը կորոնավիրուսից զերծ պահելու համար։ ԶՈւ-ն ապահովված է կորոնավիրուսի թեստերով և անհրաժեշտ պարագաներով»,- հավելեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը։