տուն Բանակ Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա. Տավուշի մարզպետ

Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա. Տավուշի մարզպետ

448
0
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների առնչությամբ  հորդորում  է խուճապի չմատնվել:
Մարզպետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։
Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա»,-գրել է Չոբանյանը:
Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։